Պետդումայի նախագահի հրավերով Մոսկվայում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլում հանդիպմանը քննարկվել են «ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հեռանկարները»: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը «ոչ մի դեպքում չի ցանկանում» ազդել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Նա Լը Պենին անվանել է «արագ զարգացող եվրոպական ուժի» ներկայացուցիչ և հավելել, որ Կրեմլը ունի իրավունք շփվելու Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: