Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սկսվել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը

Սկսվել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը
25.03.2017 | 00:30

Այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, սկսվել է Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Քվեարկությունը կավարտվի մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների և օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող՝ ընտրելու իրավունք ունեցող, ընտանիքի անդամների էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը 877 է: Նրանք քվեարկելու են ՀՀ ԿԸՀ կայքում՝ էլեկտրոնային քվեարկությունն ապահովող հատուկ համակարգի միջոցով:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ