Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անաստաս Միկոյանի վերջին որդին մահացել է

Անաստաս Միկոյանի վերջին որդին մահացել է
25.03.2017 | 00:31

Մոսկվայում 95 տարեկան հասակում մահացել է փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին: Ստեփանը հինգ եղբայրներից վերջին ողջ մնացածն էր: Անաստաս Միկոյանի երկրորդ որդին՝ Վլադիմիրը, որը ևս օդաչու էր, զոհվել է 1942-ին Ստալինգրադի մարտերի ժամանակ, երրորդ որդին՝ ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ալեքսեյը, 1986-ին:

Չորրորդ որդին, որ ավիակոնստրուկտոր էր, մահացել է 2016-ի նոյեմբերին, իսկ կրտսեր պատմաբան որդին՝ 2010-ին: Ստեփան Միկոյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, երկու շքանշանի է արժանացել:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ