Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՕՐՕ-ն տնօրենների ձայնագրությունների հետքերով կդիմի ԿԸՀ

ՕՐՕ-ն տնօրենների ձայնագրությունների հետքերով կդիմի ԿԸՀ
25.03.2017 | 00:32

ՕՐՕ դաշինքը Սպիտակում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:
«ՕՐՕ-ն կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չեղյալ ճանաչելու ՀՀԿ-ի մասնակցությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը «օպերացիա» է իրականացրել, պարզվել է, որ 100-ից ավելի դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ստիպողաբար աշխատում են ՀՀԿ-ի համար: Արմեն Մարտիրոսյանը բոլոր ուժերին հորդորեց միասին ստորագրել թուղթը և ուղարկել ԿԸՀ: «Եթե ոչ միասին, ապա գոնե առանձին-առանձին ստորագրեք ու ուղարկեք ԿԸՀ»,- դիմելով քաղաքական ուժերին՝ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ ՀՀԿ-ի համար իրենք ցուցակներ են հավաքել:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ