Հայաստանի տարածքում մարտի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում մարտի 25-27-ին, մարտի 28-ի գիշերը, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը սպասվում է անձրև: