ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հետ են կանչել պարտադիր բժշկական ապահովագրման ծրագիրը չեղարկելու օրենքի նախագիծը:
2010-ին ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի բժշկական ապահովագրության բարեփոխումը լրավճար է հատկացնում՝ մեծ մասամբ պետությունից, կարիքավոր խավին՝ բժշկական օգնություն ստանալու համար։ Բարեփոխման ընդդիմախոսները դա չափազանց թանկարժեք են համարում:
Ծրագրի պատճառով երկրի քաղաքացիների որոշակի խմբերի հարկերը էականորեն աճել են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ դեմ էր արտահայտվում Obamacare-ին և բազմիցս խոստացել է չեղարկել ծրագիրը: