Արկտիկական 8 երկիր, ներառյալ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, փոխգործակցության հայտարարագիր են ստորագրել: Նշվում է, որ փաստաթղթում նշված են «ծովի վրա արտակարգ դրության, Արկտիկայում համատեղ գործողությունների դեպքում հիմնական սկզբունքները, տակտիկական հնարքներն ու կանոնակարգը»։ Արկտիկական խորհրդի անդամները պայմանավորվել են ընթացիկ տարում համատեղ զորավարժություններ անցկացնել։
Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Բոստոն քաղաքում, ութերորդ տարածաշրջանային համաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի, Դանիայի, Իսլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասնակցությամբ։