Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերմանիայի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայի վարչապետից պահել խոստումը

Գերմանիայի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայի վարչապետից պահել խոստումը
25.03.2017 | 17:24

Գերմանիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Թուրքիայում կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի հետ, փոխանցում է Deutsche Welle-ը:
Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ չնայած Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ գերմանական հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսնել լրագրողին, սակայն թույլտվությունը մինչ օրս չկա: «Ցավոք, բացարձակապես անհասկանալի կերպով հնարավոր չի եղել հանդիպել նրա հետ: Ակնկալում ենք, որ վարչապետ Բինալի Յիլդիրիմը կպահի Անգելա Մերկելին տրված խոստումը»,- ասել է խոսնակը:


Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բունդեսթագում ելույթի ժամանակ պահանջել էր Թուրքիայից ազատ արձակել Դենիզ Յուջելին:
Խնդրի առնչությամբ խոսել էր նաև Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը. «Արդեն չենք կարողանալու վստահել թուրք վարչապետի խոսքերին, այս ամենը հիասթափություն է առաջացրել»:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ