Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ի՞նչ տարբերություն Տուսկի ու Յունկերի միջև

Ի՞նչ տարբերություն Տուսկի ու Յունկերի միջև
25.03.2017 | 17:26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին:

Financial Times-ին Յունկերն ասել է. «Ճիշտն ասած՝ նա (Թրամփը) ընդհանրապես բան չի հասկանում եվրոպական գործերից։ Նա հեռախոսազրույց է ունեցել Տուսկի հետ և մտածել, թե ինձ հետ է խոսում»։ Նա հավելել է, որ «առաջին անգամ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ նախագահը հետաքրքրված չէ եվրոպական գործերով»։

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ