Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էջմիածնում ատրճանակով սպառնացել են ՕՐՕ-ի շտաբի աշխատակցին

Էջմիածնում ատրճանակով սպառնացել են ՕՐՕ-ի շտաբի աշխատակցին
25.03.2017 | 17:28

Էջմիածնում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի մասին ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը մանրամասներ է հաղորդել: Նրա խոսքով, մարտի 24-ի երեկոյան Էջմիածնի Վազգեն I ու Նալբանդյան փողոցների խաչմերուկում առանց պետհամարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակից, Էջմիածնի բնակիչ Պատվական Պոդոսյանի ավտոմեքենան, «նստել հետևի նստարանին, ատրճանակը պահել գլխին և սպառնացել հեռու մնալ դաշինքից ու ընտրական պրոցեսներից»:

«Այդ անձը սպառնացել է, որ դաշինքի քայլերի մասին ամեն ինչ գիտի, գիտի նաև բոլորի ավտոմեքենաները: «Կարծում եմ, սա մեր վերջին հանդիպումն է: Երկրորդ անգամ էլ չենք հանդիպի», ասել է այդ անձը»,- պատմեց Արեգնազ Մանուկյանը: ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն և մինչև առավոտյան ժամը 5-ը ցուցմունք են տվել:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ