Այսօր Հռոմում բացվել է ԵՄ անդամ 27 երկրների գագաթնաժողովը՝ նվիրված Հռոմի պայմանագրի ստորագրման 60-ամյակին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ ԵՄ-ն, չնայած բոլոր դժվարություններին, ներառյալ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կշարունակի իր գոյությունը։
heute.de պորտալին տված հարցազրույցում նա ասել է. «ԵՄ-ն դեռևս տոնելու է 100-ամյա հոբելյանը»։ Եվրահանձնաժողովի ղեկավարի կարծիքով՝ միության անդամ երկրները կպահպանեն իրենց ազգային ինքնությունը։ «Մենք երբեք չենք տեսնի ԵՄ-ն որպես պետություն։ Մենք չենք էլ գտնվում ԱՄՆ-ի օրինակով ազգայնացման ուղու վրա»,- հավելել է Ժան-Կլոդ Յունկերը։