Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հերմինե Նաղդալյան․ Ցուցակագրումը կազմակերպչական աշխատանք է

Հերմինե Նաղդալյան․ Ցուցակագրումը կազմակերպչական աշխատանք է
25.03.2017 | 22:53

Ցուցակագրումը կազմակերպչական աշխատանք է, որ կատարում են բոլոր քաղաքական ուժերը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետազոտությանը, որի համաձայն՝ 100-ից ավելի ուսումնական հաստատությունների տնօրեններ իշխող ուժի օգտին ընտրողների ցուցակագրում են իրականացրել։

Նրա խոսքով՝ դա չպետք է լինի վարչական ռեսուրս օգտագործելով կամ օրենք խախտելով։ ԱԺ փոխնախագահը վստահեցրեց՝ նոր Ընտրական օրենսգրքով այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել, որ նույնիսկ նրանք, ովքեր ցանկանան «արջի ծառայություն» մատուցել, չեն կարող։ «Այս երևույթը պարզապես փուչիկ է, անկախ նրանից՝ ով է այս փուչիկը փչում, անկախ նրանից՝ ով է ուզում այս գաղափարը օգտագործել: Կլինի որևէ հաստատության ղեկավար, որը ուզում է իր աշխատողներին այդպես խաբել, թե կլինի որևէ քաղաքական ուժ, որը ուզում է հանրային այլ կարծիք ձևավորել, բոլորը պիտի հասկանան՝ սա փուչիկ է, որը չի աշխատում»,- հայտարարեց Նաղդալյանը: «ՀՀԿ շտաբի իմ գործընկերները լուրջ ուսումնասիրել են ձայնագրությունները և համապատասխան հայտարարություն տարածել»,- հավելեց նա: Հայտարարության մեջ ասված էր, թե ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտում:


«Այն հայտարարությունը, որ տարածվել է ՀՀԿ շտաբի կողմից, բոլորովին էլ ատպիսկա չի կամ ընդհանուր խոսքեր չեն, այլ կոնկրետ ուսումնասիրության հիման վրա արված հայտարարություն է»,- պնդեց Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ