Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԿԸՀ-ն փորձարկեց նոր սարքավորումները

ԿԸՀ-ն փորձարկեց նոր սարքավորումները
25.03.2017 | 23:01

ԿԸՀ-ն այսօր փորձարկեց տեխնիկական սարքավորումները, որոնց միջոցով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն: Հատուկ սարքը նախ կարդալու է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, այն ճանաչելուց հետո ընտրողը պետք է աջ ձեռքի ցուցամատը հպի սարքին, համապատասխան թուղթը հայտնվելուց հետո, արդեն քվեախցում ընտրողը կկատարի իր ընտրությունը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրական նոր համակարգի նախաձեռնողներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում են՝ մեխանիզմը բացառում է կրկնակի քվեարկության հնարավորությունը: Ապացուցելու համար Հարությունյանը փորձեց երկու անգամ քվեարկել, սակայն սարքավորումը ազդանշանի միջոցով տեղեկացրեց ընտրական խախտումի մասին:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ և այս սարքավորումները, և քվեարկությունից հետո ընտրողների հրապարակված ցուցակները գրեթե բացառում են ընտրախախտումները: «Տպվում է հատուկ կտրոն, որը կոչվում է «Կրկնակի գրանցման փորձ», որի մեջ զետեղված է ողջ տեղեկատվությունը, թե այդ ընտրողը մինչ այդ ժամը քանիսին, որ անձնագրով փորձել է գրանցվել: Սա ևս շատ կարևոր է, որովհետև դա փաստացի այն արձանագրումն է, որը պետք է աներ, ենթադրենք, հանձնաժողովը կամ ոստիկանը»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:


Նոր սարքավորումների փորձարկմանը ներկա էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները, դեսպանները: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ասել է. «Նոր ընտրական համակարգը հուսադրող է, թեպետ ոչ ոք չի կարող երաշխավորել 100-տոկոսանոց ազատ և թափանցիկ գործընթաց: Բայց ես շատ վստահ եմ, որ այս սարքավորումները, ուղիղ հեռարձակումը, ընտրություններից հետո քվեարկողների ցուցակի հրապարակումը, ընտրական համակարգի բոլոր փոփոխությունները տեղի կունենան այս ընտրություններում, և կան շատ մեծ երաշխիքներ, որոնք կկանխեն կեղծիքները, կրկնակի քվեարկության դեպքերը»: Նա հորդորեց ընտրողներին չվախենալ՝ հիշեցնելով, որ որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին է կատարվել քվեարկությունը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ