ԵՄ-ն մտադիր է ամրապնդել սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը, այդ թվում` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ՝ ասվում է ԵՄ-ի ապագայի մասին Հռոմի հռչակագրում, որը ստորագրել են Հռոմում 27 պետությունների ղեկավարներ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն նաև աշխատում է ՄԱԿ-ում, հպարտանում իր արժեքներով, պաշտպանում իր բնակիչներին, խթանում ազատ և արդար առևտուրը և դրական գլոբալ քաղաքականությունը։