Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիայի նախագահ առաջին փուլում կարող է ընտրվել Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ առաջին փուլում կարող է ընտրվել Մակրոնը
25.03.2017 | 23:25

Վերջին հարցումների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների արդեն առաջին փուլում կարող է ընտրվել անկախ կենտրոնամետ քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնը՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 26 տոկոսը:

Առաջին անգամ Մակրոնը վարկանիշով առաջ է անցել ծայրահեղ ազգայնական թեկնածու Մարին լը Պենից՝ նրան աջակցում է 25 տոկոսը: Հարցումների արդյունքներով՝ երրորդը 17 տոկոսով ֆինանսական սկանդալի կենտրոնում հայտնված նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ