Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ մշակույթի նախարարության նախաձեռնած՝ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը։ Դասական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ «Հին ու Նոր Երևան. 2798+»-ը, «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Գևորգ Հակոբյանը, «Լավագույն երաժշտախումբ»՝ «Հարությունյան քառյակը»։
Ժողովրդական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարերը», «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Կամո Սեյրանյան, «Լավագույն երաժշտախումբ»՝ «Շողակն» անսամբլ։
Մասսայական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ «Նաղաշը», «Լավագույն փոփ երաժշտախումբ»՝ «Դետք» բոյբենդ, «Լավագույն ջազ երաժշտախումբ»՝ Միքայել Ոսկանյան և ընկերներ,«Լավագույն ռոք երաժշտախումբ»՝ «The Beautified Project», «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Մառբի (Մարինե Հակոբյան), «Տարվա Հիթ»՝ Իվետա Մուկուչյանի «Love wave»-ը, «Տարվա լավագույն տեսահոլովակ»՝ Միհրան Ծառուկյան. «Նամակ մայրիկին», «Տարվա լավագույն համերգային ծրագիր»՝ Հանրային հեռուստաընկերության
«Երգ երգոց»-ը։
Հայ կոմպոզիտորական արվեստում ծանրակշիռ ավանդի համար Հատուկ մրցանակի արժանացավ Ստեփան Շաքարյանը։ 2016 թվականին իրականացրած երաժշտական կարևոր ծրագրերի համար Հատուկ «Ծիծեռնակներ» ստացան Լևոն Մալխասյանը, Վաչե Շարաֆյանը, Վահագն Հայրապետյանը՝ «Հովեր» երգչախմբի հետ, ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար։
Մրցանակային արձանիկի հեղինակ քանդակագործ Նուռn ( Արման Դավթյան) է: Մրցանակաբաշխությունը խոստանում է դառնալ ամենամյա:
Լուսանկարները` մշակույթի նախարարության պաշտոնական կայք-էջից: