Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պեդրո Ագրամունտը կոչ է արել ԵԽ անդամ երկրներին «միավորել ջանքերն աշխարհը համակած մարտահրավերների դեմ»

Պեդրո Ագրամունտը կոչ է արել ԵԽ անդամ երկրներին «միավորել ջանքերն աշխարհը համակած մարտահրավերների դեմ»
27.03.2017 | 16:15

Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը աշխարհը համակած նոր սպառնալիքների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համար՝ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։

«Մենք վստահ ենք, որ մեկ երկիր ինքնուրույն ի վիճակի չէ արդյունավետ պայքարել այդ մարտահրավերների դեմ։ Այդ պատճառով, մենք պետք է աշխատենք միասին՝ Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներով և համագործակցենք Եվրոպայի անմիջական հարևանների հետ»,- Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Ագրամունտը։

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ