ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Ռուսաստանում բողոքի ակցիաների մասնակից հարյուրավոր քաղաքացիների ձերբակալությունը։ Պետդեպարտամենտը կատարվածը որակել է վիրավորանք ժողովրդավարական արժեքների նկատմամբ։
«Կոչ ենք անում ռուսաստանյան իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր խաղաղ ցույցի էին մասնակցում»,- ասված է Մարկ Թոների հայտարարությունում։ ԱՄՆ-ն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության լուրը մեծ անհանգստությամբ է ընդունել։