Դոմինիկյան Հանրապետությունում տասնյակ հազարավոր մարդիկ երեկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ կոռուպցիայի։
Ցուցարարները պահանջում էին պատժել պաշտոնյաներին, որ ներգրավված են «Օդեբրեխտ» շինարարական ընկերության հետ կապված սկանդալում։ Բողոքի ակցիայի մասնակիցները կանաչ հագուստներով էին՝ որպես հավատի խորհրդանշան, որ մի օր կապրեն կոռուպցիայից ազատ երկրում։ Ցույցը անցել է առանց միջադեպերի։