Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սեյրան Օհանյան. «Մեր դաշինքն այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությունը»

Սեյրան Օհանյան. «Մեր դաշինքն այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությունը»
27.03.2017 | 16:19

ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Բաբայանն իրենց մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերն է և տարբեր ժամանակներում իր հնարավորության սահմաններում աջակցել է դաշինքին, և նրա իրավունքների պաշտպանության գործում «դաշինքը պետք է հաստատակամ լինի, մինչև վերջ գնա»։

«Մենք գտնում ենք, որ դրանք այս ժամանակահատվածում քաղաքական հետապնդումներ են՝ և Սամվել Բաբայանի նկատմամբ, և մեր դաշինքի նկատմամբ, որն անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Օհանյանը՝ շարունակելով. «Դա միանշանակ ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է և, անկասկած, այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությունը, անկախ անձանցից ձևավորենք նոր կառավարման համակարգ, որը այս իրավիճակից ելնելու համապատասխան ճանապարհ ցույց կտա»։


«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Մեր դաշինքը երբեք չի խրախուսել և չի խրախուսելու զենքի որևէ ձևի օգտագործումը»։

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ