Անկարան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության անփոխարինելի գործընկերներից մեկը՝ ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ «Hurriyet Daily News»-ին տված հարցազրուցում:
«Թուրքիան կմնա Մեծ Բրիտանիայի անփոխարինելի գործընկերը: Դուք առավել լուրջ փորձություններից մեկի առաջնագծում ենք, որոնք վիճակված են մեզ»,- նշել է Ջոնսոնը: Նա խոսել է Եվրոպայի մի քանի պետությունների հետ Անկարայի հարաբերություններում լարվածության աճի մասին: «Ես հուսով եմ, որ բոլոր կողմերը արագ կհաղթահարեն բոլոր դժվարությունները: Բոլորն էլ շահագրգռված են Թուրքիայի և Եվրամիության միջև ամուր գործընկերային հարաբերությունների գոյությամբ»,- ընդգծել է նա: