ԵՄ-ն կոչ է արել ռուսական իշխանություններին «անհապաղ ազատ արձակել» չթույլատրված ակցիայի բոլոր կալանավորված մասնակիցներին, որը տեղի է ունեցել կիրակի օրը: Կիրակի օրը Մոսկվայում չթույլատրված ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։
Չթույլատրված ակցիայի կալանավորված մասնակիցների թիվը գերազանցել է հազարը։ Ակցիայի ընթացքում ոստիկաններից մեկը գլխի վնասվածք է ստացել։ «Մենք ռուսական իշխանություններին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել իրենց միջազգային պարտականությունները, այդ թվում ՝ ԵԽ-ում ու ԵԱՀԿ-ում, անհապաղ ազատ արձակել խաղաղ հանրահավաքի մասնակիցներին, որոնք կալանավորվել են»,- ասվում է եվրոպական արտաքին քաղաքականության կայքում հրապարակված հայտարարությունում։
Համաձայն հայտարարության՝ ՌԴ ոստիկանության գործողությունները «խոչընդոտել են ՌԴ Սահմանադրությունում հռչակված հիմնարար իրավունքների գործելուն»։