Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մոսկվայում է՝ ՌԴ ղեկավարության հետ բանակցություններ վարելու և երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու համար: Երեկ Ռոհանին հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, այսօր նախատեսվում է հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ենթադրվում է, որ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանին ռուսական զենքերի մատակարարման, Իրանի էներգետիկ սեկտորում ռուսական ներդրումների հարցերը: Նախքան մայիսի 19-ի ընտրությունները սա Ռոհանիի վերջին արտասահմանյան այցն է: