ԱՄՆ Սենատը հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականը՝ նրա փեսա Ջարեդ Քուշները, պետք է վկայություն տա, թե կապ ունի՞ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածության հետ:
The New York Times-ը գրել էր, որ Քուշները մեկ անգամ հանդիպել էր ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, նրա խնդրանքով հանդիպել էր նաև ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ի տնօրեն Սերգեյ Գորկովի հետ: «Վնեշէկոնոմբանկ»-ը պատժամիջոցների տակ է: Սպիտակ տան խոսնակը հաստատել է հանդիպումների փաստը, սակայն ավելացրել, որ դրանք անհետևանք են եղել: