Քարոզարշավի վերջին շաբաթն է սկսվել: «Մինչ քարոզարշավը եղած պատկերը որոշակիորեն տարբերվում է այժմ արձանագրված պատկերից, մարդիկ արդեն կողմնորոշվել են, թե որ քաղաքական ուժին են ձայն տալու: Մինչև քարոզարշավն ունեինք երկու առաջատար քաղաքական ուժեր՝ «Ծառուկյան» դաշինքն էր և ՀՀԿ-ն, որոնք ունեին 20 տոկոսից բարձր ցուցանիշներ»՝ ասել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ քարոզարշավի 15 օրերին առաջատար քաղաքական ուժերը նույն են մնացել, այն ժամանակ մի փոքր առավելություն ուներ «Ծառուկյան» դաշինքը, հիմա մի փոքր առավելություն ունի ՀՀԿ-ն, և դա, ըստ Նավասարդյանի՝ կապված է Կարեն Կարապետյանի գործոնի հետ, քանի որ վարչապետը բավականին բարձր վարկանիշ ունի: Արման Նավասարդյանն ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում աճել է «Ելք»-ի ցուցանիշը: