ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է՝ Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ: Ըստ «Թրենդի»՝ ԱՄՆ պետքարտուղարը գրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին հղած նամակում: