Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկո. Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել

Լուկաշենկո. Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել
29.03.2017 | 10:30

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ վիճաբանել Հայաստանի կամ Ադրբեջանի հետ, ընդունելով միաժամանակ, որ կան սուր հարցեր, օրինակ՝ Ղարաբաղը:

«Դա իմ խնդիրը չէ, կան հակամարտող կողմեր, սակայն իմ դիրքորոշումը հստակ է՝ մարդիկ պետք է արժանավայել ապրեն, իսկ ես չեմ հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ են ապրում: Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, երբ ամեն վայրկյան կարող է գլխիդ մի բան ընկնել ու կյանքիդ վերջ տալ»՝ ասել է Լուկաշենկոն՝ հրաժեշտի հանդիպում ունենալով Մինսկում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ: Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, տարակուսելով՝ Հայաստանն ի՞նչ կապ ունի: «Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք»,- ասել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, թե ձերբակալության մասին տեղյակ է պահվել նաև Ինտերպոլը: «Առաջին անգամ հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որևէ մեկը չէր ուզում նրան վերցնել»,- հավաստիացրել է Լուկաշենկոն՝ պնդելով, թե արտահանձման հարցը հետագայում է դարձել շահարկման թեմա. «Յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»:


Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով հայկական կողմը տարբեր մակարդակներով դիմել է բելառուսական կողմին՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը.
«Մենք այդ հարցով բելառուսական կողմին տարբեր մակարդակներով դիմել ենք»:

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ