Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպա Ֆիյոնի նկատմամբ հետաքննություն է սկսվել հանրային միջոցների չարաշահմանը հանցակցության կասկածանքով:
Երկու շաբաթ առաջ նախկին վարչապետի նկատմամբ էր հետաքննություն սկսվել՝ իր կնոջը և զավակներին հանրային միջոցներից հարյուր հազարավոր եվրոներ վճարելու համար՝ այն աշխատանքի համար, որը նրանք ենթադրաբար չեն կատարել: Ֆրանսուա Ֆիյոնը հերքում է մեղադրանքները: