Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության պայմանագիրը

ԱՄՆ Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության պայմանագիրը
29.03.2017 | 19:35

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության պայմանագիրը՝ 86 կողմ, 2 դեմ քվեարկության արդյունքներով:

Փաստաթուղթը կուղարկվի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրման համար։ Չեռնոգորիան ՆԱՏՕ կմտնի այս տարի։ Երկրի իշխանությունները մտադիր են որոշումն ընդունել ոչ թե հանրաքվեով, այլ խորհրդարանում քվեարկությամբ։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ