Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին Ֆինլանդիայում

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին Ֆինլանդիայում
31.03.2017 | 13:25

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ֆինլանդիայում նախատեսված գագաթնաժողովի շրջանակներում:

«Ֆինլանդիան շատ համապատասխան երկիր է, Հելսինկին՝ շատ հարմար հարթակ նման միջոցառումների կազմակերպման համար»,- ասել է Պուտինը՝ Արխանգելսկում Արկտիկական գագաթնաժողովում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հանդիպում Թրամփի հետ Ֆինլանդիայում: Նա նաև ընդգծել է, որ նման իրադարձությունները պետք է լավ կազմակերպված լինեն՝ «երկու կողմից»: Արկտիկական էներգետիկ 4-րդ գագաթնաժողովը Ֆինլանդիայում նախատեսված է սեպտեմբերի 18-20-ը:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ