ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 26-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցույցերը համեմատել է «Եվրամայդանի» և «Արաբական գարնան» հետ: Ելույթ ունենալով միջազգային ֆորումում՝ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կոռուպցիայի հարցերը պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, սակայն չեն կարող օգտագործվել ընտրությունների նախաշեմին՝ քաղաքական հարթակում:
«Դա Արաբական գարնան գործիքն է, մենք շատ լավ գիտենք ինչի կարող է դա հանգեցնել: Հենց դա է առիթ դարձել ՈՒկրաինայում պետական հեղաշրջման համար, ինչն էլ երկիրը վերածել է քաոսի»,- առաջին անգամ մեկնաբանելով Ռուսաստանում աննախադեպ բողոքի ակցիաները՝ ընդգծել է Պուտինը: