Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Իգնասիո Սանչես Ամորին

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Իգնասիո Սանչես Ամորին
31.03.2017 | 14:10

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը և բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կայուն համագործակցությունը՝ կարևորելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության առաքելությունը:


Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգավորումները, նշել է, որ արվել է առավելագույնը թափանցիկ ընտրություններ ունենալու և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու համար:


Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի ընդունումը և վստահեցրել, որ առաքելությունն իր աշխատանքը կատարելու է անկողմնակալ:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ