Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ ԱԽ փակ նիստում քննարկվել է իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում

ՄԱԿ ԱԽ փակ նիստում քննարկվել է իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում
31.03.2017 | 14:23

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում քննարկվել է Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավայի Օսիայի իրավիճակը: Քննարկումն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՈՒկրաինան, որն ԱԽ ոչ-մշտական անդամ է: Մարտի 28-ին անցկացված քննարկումների ուշադրության կենտրոնում են եղել անջատական շրջանների ընտրությունները, վարչական սահմանի անցակետերի սահմանափակման հարցերը: ՄԱԿ-ում ՈՒկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նիստին հաջորդած ճեպազրույցում ասել է, թե Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի գործողությունները վատացրել են իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում և ընդհանուր հումանիտար իրավիճակը: Նա նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ու բռնակցելու փորձերը նպատակ են դրել գործնականում միավորել Ռուսաստանի ու Հարավային Օսիայի զինված ուժերը:

Ելչենկոն հայտնել է, որ դռնփակ քննարկմանը Անվտանգության խորհրդի բոլոր անդամները՝ բացառությամբ Ռուսաստանի, պաշտպանել են Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը նույնպես նիստից հետո հայտարարություն է արել մամուլի համար: Նա նշել է, որ քննարկմանը հայտնել է Բրիտանիայի մտահոգությունները Վրաստանի վերջին զարգացումների կապակցությամբ: «Մենք չենք ճանաչում Աբխազիայում մարտի 12-ին անցկացված ընտրությունները: Նման զարգացումները, այդ թվում՝ Հարավային Օսիայում նախատեսված այսպես կոչված նախագահական ընտրությունները և շրջանի անվանումը փոխելու հանրաքվեն, չեն նպաստում Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների երկարաժամկետ կարգավորմանը»,- նշել է դեսպանը: Աբխազիայում մարտին խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, իսկ ապրիլի 9-ին Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների քվեարկության հետ մեկտեղ հանրաքվեի է դրվելու Հարավային Օսիան Ալանիա պետություն կոչելու առաջարկը:


ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության կայքում տեղադրված է պաշտոնական Մոսկվայի արձագանքը այդ քննարկմանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատար Պյոտր Իլյիչևը ասել է, թե Աբխազիայում ու Հարավային Օսիայում հակամարտություն չկա, ուստի, նրա կարծիքով, Անվտանգության խորհուրդը իր ուշադրությունը չպետք է շեղի նման քննարկումների վրա: «Անհրաժեշտ է ընդունել վերջին 8 տարիներին ձևավորված իրողությունը: Աբխազիայի և Հարավային Օսիայի պետական ինքնիշխանության հարցը չի կարող քննարկման առարկա լինել»,- ընդգծել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարը՝ նշելով, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:


Իլյիչևն ասել է, թե նման քննարկումներ անցկացնելու Վրաստանի քայլերը, կամ յուրաքանչյուր տարի փախստականների և տեղահանվածների հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քաղաքականացված բանաձևի ընդունումը վնաս է հասցնում ռուս-վրացական ժնևյան քննարկումներին: «Եթե Վրաստանը և նրա հովանավորները Նյու Յորքում շարունակեն անվտանգության խնդիրների քննարկումներ բարձրացնել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության, ժնևյան քննարկումները կարող են և ընդհանրապես փակվել»,- սպառնացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարը:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ