Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արամ Սարգսյան. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Զիտան ու Գիտան են

Արամ Սարգսյան. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Զիտան ու Գիտան են
31.03.2017 | 14:24

«Այս ընտրարշավի ժամանակ ապացուցվեց, որ քաղաքական ուժերը մեկը մյուսին վերարտադրելով, այսքան տարիներ, 2000-ից սկսած նույն երգը երգելով, նույն ջեմն ու պահածոն բաժանելով, փորձել են սողոսկել մարդկանց տները` հիմնավորելով, որ իրենք ընդդիմադիր են, իսկ ընտրությունից հետո մտել են կոալիցիա»,- «Ելք» դաշինքի երթ-հանրահավաքի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը համաձայնության են եկել ու քվոտավորել իրենց քվեները։ «Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ն որևէ կերպ չի անդրադառնում դրան, չի ասում՝ այդպես է, թե ոչ: Դրան չի անդրադառնում նաև ՀՀԿ-ն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ իրենք մրցակից են իրար մեջ` ինչպես Հոլիվուդն ու Բոլիվուդը: Ախր, այ պարոն Աշոտյան ջան, Բրյուս ՈՒիլիսի սանրվածք ունենալը դեռ չի նշանակում Հոլիվուդից լինել: Դուք երկուսդ էլ Բոլիվուդից եք, դուք Զիտան և Գիտան եք ու պարզվելու է, որ հարազատ քույրեր եք, նույն հորից ու մորից»,- ասաց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ