ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում, հաղորդում է Reuters-ը։ Ինչպես նախատեսվել է՝ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը պետք է քննարկեին ԻՊ-ի դեմ պայքարը՝ ներառյալ Ռաքքայի դեմ ծրագրված հարձակումը։
Հանդիպման այլ մանրամասներ չեն նշվում։