Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը ցանկանում է կնոջից իմանալ՝ ինչպես բարձրացնել վարկանիշը

Թրամփը ցանկանում է կնոջից իմանալ՝ ինչպես բարձրացնել վարկանիշը
31.03.2017 | 14:26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Մելանյա Թրամփից խորհուրդ ստանալ իր վարկանիշը բարձրացնելու միջոցների շուրջ՝ գրում է Politico-ն: «Ես չպետք է այդ մասին խոսեի, բայց նրա վարկանիշն անցած շաբաթ երկինք է հասել: Ի՞նչ էր դա… Նա պետք է ինձ բացի իր գաղտնիքը»,- ասել է Թրամփն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի International Women of Courage Award պարգևի հանձնման արարողության ժամանակ, որն ամեն տարի շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության, անարդարության, ռասայական ու գենդերային անհավասարության դեմ պայքարի համար:

Թրամփի գործունեության հավանության վարկանիշը շարունակում է իջնել, ըստ Gallup-ի վերջին հարցման արդյունքների, 35 տոկոսի նշագծին է, նրա կնոջ՝ Մելանյայի վարկանիշը սրընթաց աճում է: CNN/ORC-ի վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների 52 տոկոսը հավանություն է տալիս առաջին տիկնոջը:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ