Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ի վիճակի չէ համախմբել իր ժողովրդին և պետք է հեռանա անցումային ժամանակաշրջանում, որը պետք է երկրում սահմանվի զինված հակամարտության դադարից հետո՝ լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքը, որ Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը:
«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Ասադի հարցով չի փոխվել: Նա չի կարող առաջնորդ լինել, որն ունակ է միավորելու Սիրիան: Նա պետք է հեռանա»,- ասել է Ռայքրոֆթը: