Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերգեյ Լավրով. Մենք ողջունում ենք Ադրբեջանի հավանական մասնակցությունը Եվրասիական ինտեգրման գործընթացին

Սերգեյ Լավրով. Մենք ողջունում ենք Ադրբեջանի հավանական մասնակցությունը Եվրասիական ինտեգրման գործընթացին
31.03.2017 | 15:49

Մենք կարող ենք միայն ողջունել Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին Ադրբեջանի հավանական մասնակցությունը՝ APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ փաստելով, որ միության գոյության ընթացքում մասնակիցների թիվը 3-ից դարձել է 5:


«Դա ապացուցում է, որ Միությունն անդամ պետություններին զգալի առավելություններ է տալիս, որոնք կարելի է ստանալ՝ հասանելիություն ունենալով տնտեսական ընդհանուր տարածքին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովի խոսքով՝ այսօր ԵԱՏՄ-ն ծավալուն ընդհանուր շուկա է՝ ավելի քան 182 միլիոն բնակչությամբ, որի շրջանակներում ապահովված են «չորս ազատություններ» ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատանքային ռեսուրսների անխոչընդոտ տեղափոխություն:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ