Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերգեյ Լավրով. Արցախյան հակամարտության լուծումը Ռուսաստանի առաջնահերթությունների թվում է

Սերգեյ Լավրով. Արցախյան հակամարտության լուծումը Ռուսաստանի առաջնահերթությունների թվում է
31.03.2017 | 15:51

Արցախյան հակամարտության լուծումը, անկասկած, ներառված է Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ համար միևնույն չէ, թե ինչ է տեղի ունենում մեր հարևան տարածաշրջանում։ Հետաքրքրված ենք, որ խաղաղությունն ու հանգստությունը վերականգնվի, սահմանները բացվեն, փախստականները վերադառնան, վերականգնվեն առևտրատնտեսական հարաբերությունները։ Հենց այդ պատճառով էլ Արցախի հակամարտության լուծումը մեր արտաքին քաղաքական հեռանկարների թվում է։ Չեմ կարող համաձայնել, որ կարգավորման համար ոչ մի քայլ չի արվել։ Արցախյան խնդիրը մշտապես գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում, որ ձեռնարկում են հավաքական և ինքնուրույն ջանքեր՝ ուղղված խնդրի լուծմանը։ Եթե խոսենք Ռուսաստանի մասին, անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ եռակողմ գագաթնաժողով է տեղի ունեցել՝ նվիրված հարցին։ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը անփոփոխ կարևոր տեղ է զբաղեցնում Վլադիմիր Պուտինի հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մասնավորապես՝ առարկայնորեն քննարկվել է Սերժ Սարգսյանի մարտի 15-ին Մոսկվա այցի ժամանակ։ Իհարկե, կողմ քաշված չեն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ թեմայի շուրջ բովանդակալից զրույց է տեղի ունեցել փետրվարին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ մարտի սկզբին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- «Ազերի-Պրեսս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, թե պետք է նկատի ունենալ, որ արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները գաղտնի են։ «Դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են։ Մի քանի հարց է մնում։ Բայց դրանք ամենաբարդն են։ Այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է»։

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ