Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփի փեսան պետական ծառայության անցնելու համար լքել է 266 պաշտոն

Թրամփի փեսան պետական ծառայության անցնելու համար լքել է 266 պաշտոն
01.04.2017 | 16:04

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա ու ավագ խորհրդական, 35-ամյա Ջարեդ Քուշները ստիպված է եղել 266 տարբեր պաշտոն լքել մասնավոր ոլորտում՝ պետական ծառայության անցնելու համար՝ Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը: Նա հաստատել է, որ ԱՄՆ նախագահի շրջապատի բոլոր ներկայացուցիչները, որ մինչ վերջերս աշխատել են մասնավոր ընկերություններում, լքել են նախկին պաշտոնները։ Նրանք ազատվել են կամ շարունակում են ազատվել այն ընկերությունների արժեթղթերից, որտեղ աշխատել են։ Վարչակազի ներկայացուցիչը խուսափել է այն հարցի ուղիղ պատասխանից, թե քանի միլիարդատեր կա ԱՄՆ նոր վարչակազմում։

«Դրան կարելի է նայել շատ տարբեր կողմերից»,- ասել է նա։ Սպիտակ տունն առաջիկայում կսկսի հրապարակել տեղեկություններ առանցքային աշխատողների եկամուտների մակարդակի մասին։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ