Պարագվայի մայրաքաղաքում ցուցարարները հրդեհել են խորհրդարանի շենքը, երբ սենատորները գաղտնի փոփոխություն են կատարել Մայր օրենքում՝ նախագահին տալով երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք:
Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ է կիրառել՝ցույցը ցրելու համար, տուժել է մի քանի տասնյակ մարդ: Սահմանադրությունն ամրագրում է՝ նախագահը պետք է պաշտոնավարի հինգ տարուց ոչ ավելի, գործող առաջնորդ Օրասիո Կարտեսը ցանկանում է փոխել այդ դրույթը: Ընդդիմախոսների համոզմամբ՝ դա կթուլացնի ժողովդրավարական ինստիտուտները: