Իրանը մերժում է ԱՄՆ մեղադրանքները, թե ԻԻՀ-ն շարունակում է մնալ ահաբեկչության հիմնական հովանավորն ու տարածողը, որ Լոնդոնում հնչեցրել էր Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը: Թեհրանը մեղադրանքի սլաքն ուղղել է իր տարածաշրջանային մրցակցի՝ ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայի կողմը:
«Ահաբեկչության արմատները, դրանց ֆինանսավորման աղբյուրների հասցեն սխալ նշելն է հիմնական պատճառը, որ միջազգային հանրությունը հաջողության չի հասնում ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: