ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մոտեցումները միջազգային հարաբերություններին շատ նման են: «Դա, իրոք, այդպես է երևում: Նրանք երկուսն էլ պնդում են ազգային շահերի առաջնահերթությունը: Եվ նրանք լավ գիտակցում են, որ իրենց ազգային շահերում գործընկերոջ հետ լավ հարաբերություններին աջակցելը, համոզվելը նրանում, որ տվյալ հարաբերությունները փոխշահավետ են և նրանք պատրաստ են հաշվի առնել մեկը մյուսի կարծիքը, անհրաժեշտ է»,- ABC-ին հարցազրույցում նշել է Պեսկովը: Նրա խոսքով՝ «Ռուսաստանը բավականին համբերատար է», որ «հասկանա գործող վարչակազմի մոտեցումները»:
Կրեմլում գիտեն, որ նոր թիմին դեռևս անհրաժեշտ է ժամանակ, որ ձևավորի վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ: