Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ պատգամավորները հյուրընկալվել են նախագահականում

Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ պատգամավորները հյուրընկալվել են նախագահականում
01.04.2017 | 22:25

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին, ոմանք, նրա խոսքով, նախկինում եղել են Հայաստանում, ծանոթ են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բարեփոխումների ընթացքին: Նախագահն ընդգծել է ընտրությունների կարևորությունը Հայաստանի և նրա քաղաքացիների համար` նշելով, որ այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է խորհրդարան, որը գործելու է պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի պայմաններում:

Սերժ Սարգսյանը և ԵԽ պատգամավորներն անդրադարձել են ընտրությունների նախապատրաստական փուլում իրականացված ծավալուն աշխատանքին, այդ թվում՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունմամբ ընտրական գործընթացների կատարելագործմանը, օրինականության վերահսկման հստակ մեխանիզմներ սահմանող դրույթների ամրագրմանը, որով զրուցակիցների համոզմամբ, լավ հիմքեր են ստեղծվել ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն այդ աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած զգալի աջակցության համար:


Կողմերը երկուստեք կարևորել են դիտորդական առաքելությունների կողմից մասնագիտական բարձր որակով իրականացվելիք աշխատանքը՝ հավասարակշռված, բացառապես փաստերի վրա հիմնված և անկողմնակալ մոտեցումը ընտրությունների դիտարկման ամբողջ գործընթացում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը: Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնայնությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ գործընթացում հայկական կողմի մոտեցումները:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ