Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆիյոնը Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը

Ֆիյոնը Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը
01.04.2017 | 22:25

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը տնտեսության հարցում Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը: «Մենք սնանկացած պետություն ենք՝ 2,2 տրիլիոն դոլար պարտքով, ինչը յուրաքանչյուր ֆրանսիացու արժենում է 30 հազար եվրո»,- ասել է Ֆիյոնը:


Նա ընդգծել է, որ Ֆրանսիային կարող է սպառնալ Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և անգամ Հունաստանի ճակատագիրը: Ֆիյոնի խոսքով՝ այդ պարտքը Ֆրանսիային ստիպում է «յուրաքանչյուր օր գնալ միջազգային շուկաներ միլիարդավոր եվրոների հետևից և ծնկի գալ նրանց առջև, որոնց Ֆրանսուա Օլանդը համարում է թշնամիներ»: Ֆիյոնը Ֆրանսիայի սնանկացման թեման բարձրացրել է դեռևս 2007-ին՝ որպես վարչապետ՝ Կորսիկա այցի ժամանակ:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ