Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
02.04.2017 | 17:48

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում ձյուն է գալիս:
Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ մերկասառույց: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Հայաստանի տարածքում՝ ապրիլի 2-ին, ապրիլի 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ին նույնքան կբարձրանա: Երևանում այսօր, առաջիկա գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Վաղը ցերեկը, ապրիլի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ