Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/47 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրություններում քվեարկեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու, Պնախարար Վիգեն Սարգսյանը: Քվեարկությունից հետո նա լրագրողներին ասաց, որ բոլորին էլ մաղթում է հանգիստ քվեարկություն:
«Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, բազմաթիվ քայլեր են արված: Հետխորհրդային տարածքում առաջին անգամ է, երբ խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է այսպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը:
«Մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն»,- հայտարարեց Սարգսյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե այսօր լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը, ինչ միջոցառումների է մասնակցելու նախարարը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Կմասնակցեմ, կտեսնեք»: