Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկության է եկել բարձր տրամադրությամբ, քվեարկել է հանուն ՀՀԿ կարգախոսի՝ «Անվտանգություն, առաջընթաց»: ՀՀԿ շանսերը վարչապետը հրաժարվեց գնահատել: «Ժամանակը ցույց կտա», - ընդգծեց նա:
Հետընտրական զարգացումները ևս նա հրաժարվեց կանխատեսել: «ՈՒզում եմ՝ ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխ և հանդուրժող», - ասաց Կ. Կարապետյանը: Թե ինչու որևէ քաղաքական ուժ չի ցանկանում համագործակցել ՀՀԿ-ի հետ, վարչապետը խորհուրդ տվեց հարցնել նրանց:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավին չմասնակեց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հիմնական դերակատարը ինքն էր, Կարեն Կարապետյանն ասաց, որ կուսակցությունն այդպես էր որոշել: