Այսօր Սերբիայում նախագահական ընտրություններ են։ Ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 6,7 մլն քաղաքացիները պետք է ընտրեն, թե 11 թեկնածուներից ով կգլխավորի պետությունն առաջիկա 5 տարում։ Կբացվի 8523 ընտրատեղամաս, այդ թվում 90-ը՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամասում։
Ipsos հետազոտական կենտրոնի վերջին հարցման արդյունքներով՝ ֆավորիտ է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, ում աջակցում է ընտրողների 54,3%-ը։ Երկրորդ տեղում նախկին օմբուդսմեն Սաշա Յանկովիչն է (12,8%)։