Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանը քվեարկելիս մտածել է՝ խաղաղությունից թանկ բան չկա

Սերժ Սարգսյանը քվեարկելիս մտածել է՝ խաղաղությունից թանկ բան չկա
02.04.2017 | 17:59

ԱԺ ընտրություններում Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Մինչ քվեարկությունը տեխնիկական խնդիրներ ծագեցին՝ կապված նոր սարքավորումների հետ: Նախ, երկրի ղեկավարի անձնագիրը չճանաչեց համապատասխան սարքը, և Սերժ Սարգսյանը ներկայացրեց մյուս անձնագիրը: Դժվարություններ առաջացան, երբ նախագահը փորձում էր սարքի վրա դրոշմել իր մատնահետքը, և մի քանի մատ փորձելուց հետո միայն վերջապես էկրանին երևաց քվեարկության իրավունք տվող ազդանշանը:


Ընտրություն կատարելուց հետո ի պատասխան լրագրողների հարցի՝ ի՞նչ է մտածել քվեաթերթիկը քվեատուփը գցելիս, Սերժ Սարգսյանը ասաց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա»: «Եվ ամեն ինչ անելու ենք, որ սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»,- հայտարարեց Հայաստանի նախագահը:
Հարցին էլ՝ ինչպե՞ս է գնահատում քարոզարշավը և շանսերը, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Էսօր շանսեր գնահատելու ժամանակը չի, էսօր քվեներ ստանալու ժամանակն է»:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ